«Բայերի» գործադիր տնօրեն. ««Բարսելոնան» այսօրվա համար հաց է գնում, իսկ վաղը սովամահ է լինելու»

«Բայերի» գործադիր տնօրեն Ֆերնանդո Կարրոն կիսվել է «Բարսելոնայի» ֆինանսական քաղաքականության վերաբերյալ իր կարծիքով.

Նա քննադատել է կատալոնական ակումբի՝ տնտեսական մի քանի լծակներ ակտիվացնելու որոշումը։

«Գերմանիայում բոլորն ունեն պատասխանատվության մեծ զգացում, այստեղ ոչ ոք խենթություններ չի անում և չի ծախսում ավելին, քան կարող է: Բացի այդ, մեզ մոտ չկա բյուջեի այնպիսի խիստ վերահսկողություն, ինչպիսին Իսպանիայում է։ «Բարսելոնան» այսօրվա համար հաց է գնում, իսկ վաղը սովամահ է լինելու. Սա շատ ռիսկային է:  Գերմանիայում նրանց խելագար են համարում»,-Կարրոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։