Ֆիլիպ Կոստիչը ժամանել է Թուրին (VIDEO)

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը  ժամանել է Թուրին «Յուվենտուս» տեղափոխությունը ավարտելու համար, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Կոստիչը բուժզննում կանցնի, իսկ հետո պայմանագիր կստորագրի թուրինցիների հետ:

Նախորդ մրցաշրջանում Կոստիչը գերմանական ակումբի կազմում մասնակցել էր 42 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:

https://twitter.com/juventusfcen/status/1557653120091652096