Յերեմի Պինոն հայտնվել է լոնդոնյան ակումբի դիտակետում

«Արսենալը» հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվող Յերեմի Պինոյի ծառայություններով, հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Վիլյառեալը» պատրաստ է վաճառել 19-ամյա իսպանացուն 45 միլիոն եվրոյով։

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը դեռ պաշտոնական տրանսֆերային առաջարկ չի արել իսպանական կողմին։

Նախորդ մրցաշրջանում Պինոն «Վիլյառեալի» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։