Ստեֆանո Պիոլին ցանկանում է ուժեղացնել «Միլանի» պաշտպանությունը

«Թոթենհեմի» պաշտպան Յաֆետ Տանգանգան կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա անգլիացուն ցանկանում է թիմ հրավիրել «Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին:

Կողմերի միջև բանակցությունները արդեն սյսվել են:

Անցած մրցաշրջանում Տանգանգան «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ ստանալով 2 դեղին և մեկ կարմիր քարտ։