Ալեքսեյ Միրանչուկը կփոխի ակումբային գրանցումը

«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կտեղափոխվի «Տորինո», այս մասին թվիթերում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին է:

Վաղը ռուս ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի ու պայմանագիր ստորագրի։նոր ակումբի հետ

26-ամյա Միրանչուկը «Ատալանտայում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից՝ 56 խաղում դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։