Էմերսոն Ռոյալը կարող է վերադառնալ Լա Լիգա

«Ատլետիկոն» հետաքրքրված է «Թոթենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:

Մադրիդյան ակումբը ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին նախորդ ամառ, սակայն դա տեղի չունեցավ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստի վրա հույս չի դնում։

Ռոյալը «Թոթենհեմ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը «Բարսելոնայից»:

Անցած մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։