Անգլիական գրանդը մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը ձեռք բերելուն

Լոնդոնի «Չելսին» շատ մոտ է կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը ձեռք բերելուն: The TImes-ի հավաստմամբ, կողմերը համաձայնեցրել են գործարքի մանրամասները:

Ֆրենկի դե Յոնգը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», սակայն «Բարսելոնան» պատրաստ է անգամ դիմել դատախազություն, եթե ֆուտբոլիստը հրաժարվի «Չելսի» տեղափոխվելուց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հոլանդացի ֆուտբոլիստից պահանջել է 50 տոկոսով կրճատել աշխատավարձը թիմում մնալու համար: