Մահացել է պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդու Շալանան

Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդու Շալանան 63 տարեկանում հեռացել է կյանքից, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Շալանայի մահվան պատճառը անհայտ է:

Ֆերնանդուն պորտուգալական «Բենֆիկայի» սան էր: Հարազատ ակումբի կազմում ֆուտբոլիստը անցկացրել էր 13 մրցաշրջան, խաղացել էր նաև ֆրանսիական «Բորդոյում», պորտուգալական «Բելենենսեշում» և «Էստրելա դա Ամադորայում»:

Ֆերնանդու Շալանան 27 խաղի էր մասնակցել Պորտուգալիայի ազգային հավաքականում, դարձել 2 գոլի հեղինակ: