Եվրոպական գրանդը հետաքրքրված է «Էսպանյոլի» լավագույն ռմբարկուի տրանսֆերով

«Բավարիան» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը. «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ Դե Թոմասը հայտնվել է «Բավարիայի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հայտնում է ARA-ն։

Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» կարող է Ռոբերտ Լևանդովսկու վաճառքից ստացած գումարի մեծ մասը ծախսել Դե Թոմասի տեղափոխության վրա։ Լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը «Բարսելոնային» վաճառվել է 50 մլն եվրոյով։

Նախորդ մրցաշրջանում Ռաուլ Դե Թոմասը մասնակցել է 34 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ։ Իսպանացին դարձել է կատալոնական ակումբի լավագույն ռմբարկու։