Բրազիլացի ֆուտբոլիստ Վիլիանը ցանկանում է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Կորինտիանսի» հարձակվող Վիլիանը ցանկանում է վերադառնալ Պրեմիեր Լիգա, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

34-ամյա բրազիլացու գործակալ Կիա Ջորաբչյանը արդեն բանակցում է «Ֆուլհեմի» հետ, որը հետաքրքրված է բրազիլացու տրասֆերով։

Վիլիանը ԱՊԼ-ում խաղացել է 2013 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի օգոստոսը:

Անցյալ մրցաշրջանում Վիլիանը «Կորինտիանսի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։