Կարիմ Բենզեմա. «Մենք պատրաստ ենք և Սուպերգավաթը «Բեռնաբեու» վերադարձնելու համար ամեն ինչ կանենք»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին ընդառաջ ասել է, որ թիմը հանուն հաղթանակի պատրաստ է ամեն ինչի

«Մեզ համար տարիքը կարևոր չէ. Մենք բոլորս երիտասարդ ենք… Ամենսկսրևն այն է, որ մենք տքնաջան աշխատում ենք։

Այն ճանապարհը, որը մենք անցել ենք բավականին բարդ էր: Այնուամենայնիվ, մենք պետք է պայքարեինք յուրաքանչյուր խաղում:

Մենք պատրաստ ենք և Սուպերգավաթը «Բեռնաբեու» վերադարձնելու համար ամեն ինչ կանենք»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: