CHAMPIONS LEAGUE. Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆում

Ինչպես արդեն հայտնել ենք,Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»պարտվեց սերբական «Ցրվենա Զվեզդային» (0-5, 0-2):

Այսպիսով՝ մեր թիմը կխաղա Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆում՝ մրցելով Տիրասպոլի «Շերիֆի» հետ:

Մոլդովական թիմը դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլից՝ երկխաղյա դիմակայությունում զիջելով չեխական «Վիկտորիա Պլզենին» (1-2, 1-2):