Նիկո Գոնսալեսը վարձավճարով կտեղափոխվի մեկ այլ իսպանական ակումբ

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը վարձավճարով կտեղափոխվի իսպանական «Վալենսիա», տեղեկացնում է Marca-ն:

Նիկոն կհեռանա ակումբից մեկ տարի ժամկետով, սակայն «Վալենսիան» 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա:

Նախորդ մրցաշրջանում Գոնսալեսը Լա լիգայում 27 հանդիպում է անցկացրել, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: