Պաշտոնական. Տիմո Վերները վերադարձավ «Լայպցիգ»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերները Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց գերմանական «Լայպցիգ», հավաստում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր: Գործարքը արժեցել է 20 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը 2016-2020 թվականներին ելույթ է ունեցել «Լայպցիգի» կազմում:

2021/22 մրցաշրջանում գերմանացին արդեն խաղացել է լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել 11 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: