«Վալենսիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է դարպասապահ Յասպեր Սիլեսսենին հոլանդական «ՆԵԿ» ակումբին վաճառելու մասին:
Transfermarkt-ի տեղեկություններով՝ տրանսֆերը արժեցել է 1 մլն եվրո։
33-ամյա ֆուտբոլիստը, վերադարձել է ակումբ, որտեղ սկսել է կարիերան: Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։
Սիլեսենը միացել է «Վալենսիային» 2019 թվականին և թիմի կազմում անցկացրել է 67 հանդիպում բոլոր մրցաշարերում։
