Ռոյ Քին. ««Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները չունեն հաղթողի բնավորություն»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ավագ, Ռոյ Քինն արձագանքել է Պրեմիեր Լիգայի առաջին տուրում թիմի պարտությանը։

««Մանչեսթեր Յունայթեդը» նույն խնդիրներն ունի: Թիմում շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները, բայց նրանք չեն կարողանում հաղթահարել անհաջողությունները։

Նրանք չունեն հաղթողի բնավորություն»,- Քինի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Ռոյ Քինը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1993-2006 թվականներին: