Թուրինի «Յուվենտուսը» շուտով նոր կիսապաշտպան կունենա

Թուրինի «Յուվենտուսը»  մոտ ժամանակներս կավարտի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի տրանսֆերը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը լիովին համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։ Այժմ ակումբները բանակցային գործընթացի վերջին փուլում են։

Ավելի վաղ «Յուվենտուսը» ձեռք էր բերել պաշտպաններ Գլեյսոն Բրեմերին («Տորինոյից»), Անդրեա Կամբյազոյին («Ջենոայից»), կիսապաշտպաններ Պոլ Պոգբային և Անխել Դի Մարիային: