Էրլինգ Հոլանդ. «Մենք լավ ենք համագործակցում, քանի որ  մարզումներին շատ ենք աշխատում»

Անգլիական Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաղթել է Լոնդոնի «Վեսթ Հեմին»:

Հանդիպումից հետո մտքերով կիսվել է թիմի նորեկ Էրլինգ Հոլանդը, որը դուբլի հեղինակ է դարձել խաղում:

«Լավ մեկնարկ էր: Կարող էի ավելի շատ գոլեր խփել: Մենք լավ ենք համագործակցում, քանի որ  մարզումներին շատ ենք աշխատում: Ուրախ եմ, որ հայրս «Էթիհադում» էր ու տեսավ գոլերս: Պետք է շարունակել նույն կերպ»,- ասել է Էրլինգը: