«Բավարիան» պատրաստ է ամռանը վաճառել պաշտպան Բենժամեն Պավարի տրանսֆերը։
Ինչպես Twitter-ում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ մյունխենցիները ֆրանսիացի ֆուտբոլիստի համար ակնկալում են ստանալ մոտ 35 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա պաշտպանի տրանսֆերը հավակնում են ձեռք բերել «Ատլետիկոն», «Չելսին» և «Յուվենտուսը»։
Նախորդ մրցաշրջանում Պավարը «Բավարիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։