Մաուրո Իկարդին հերքել է Վանդա Նարայից բաժանվելու մասին լուրերը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին հերքել է կնոջից՝ Վանդա Նարայից բաժանվելու մասին լուրերը:

Իկարդին սոցիալական ցանցերում գրել է, որ անձնական խնդիրներ չունի։

Հարձակվողը հայտնել է նաև, որ առաջիկա մի քանի օրերը կանցկացնի Իբիցայում՝ ընտանիքի հետ՝ հրապարակելով Վանդայի հետ համատեղ լուսանկար։