Ֆիլ Ֆոդեն. «Նա փոխանցում է՝ ինչպես Չավին, իսկ տեղաշարժվում է ինչպես Ինյեստան»

«Մանչեսթեր Սիթիի»  կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենն իր խաղընկեր, Ռոդրիին համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստներ Չավիի և Անդրես Ինյեստայի հետ:

«Ռոդրին, կարծես, Չավիի և Ինիեստայի «խառնուրդը» լինի: Նա փոխանցում է՝ ինչպես Չավին, իսկ տեղաշարժվում է ինչպես Ինյեստան»,- ասել է Ֆիլը:

Ռոդրին թիմի կազմում անցկացրել է 152 հանդիպում, խփել 13 գոլ ու կատարել 9 գոլային փոխանցում: