Ռենատու Սանշեշ. «Ես ընտրեցի ՊՍԺ-ն, քանի որ կարծում եմ, որ սա ինձ համար լավագույն ակումբն է»

Կիսապաշտպան Ռենատու Սանշեշը կիսվել է «Լիլից» ՊՍԺ տեղափոխության մասին մտքերով.

«Ես շատ գոհ եմ ՊՍԺ տեղափոխությունից, վերջին օրերը շատ կարևոր էին ինձ և ընտանիքիս համար։ Համոզված եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես ընտրեցի ՊՍԺ-ն, քանի որ կարծում եմ, որ սա ինձ համար լավագույն ակումբն է։ Ինձ համար կարևոր էր մնալ Ֆրանսիայում, քանի որ արդեն ծանոթ եմ այս առաջնությանը»,- Սանշեշի խոսքերն է մեջբերում փարիզյան ակումբի պաշտոնական կայքը ։

Անցած մրցաշրջանում Սանշեշը բոլոր մրցաշարերում «Լիլի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: