Դանիելե Ռուգանին կարող է տեղափոխվել այլ իտալական ակումբ

Իտալական «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է տեղափոխվել «Սամպդորիա»: Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան:

Նշվում է, որ իտալական ակումբը պատրաստ է բաց թողնել իտալացուն քանի որ գլխավոր մարզիչը նրան չի տեսնում թիմի կազմում:

Հիշեցնենք, որ Ռուգանին թուրինյան ակումբի համակարգում է 2012 թվականից: Վերջերս նրա գործակալը նշել էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»: