Պաշտոնական. «Չելսիի» սանը տեղափոխվեց «Բրայթոն»

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի կենտրոնական պաշտպան Լևի Կոլվիլը տեղափոխվեց «Բրայթոն»: Կողմերը  1 տարվա վարձակալության պայմանագիր են կնքել, հայտնում է «Թոշակառուների» պաշտոնական կայքը:

19-ամյա ֆուտբոլիստը  «Չելսիի» սան է, սակայն հիմնական թիմի կազմում հանդիպման չի մասնակցել: Կոլվիլը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր Չեմպիոնշիփը ներկայացնող «Հադերսֆիլդ Թաունում», որի կազմում մասնակցել էր 32 հանդիպման: