Իբրահիմա Կոնատեն վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն բաց կթողնի 2022/23 մրցաշրջանի մեկնարկը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 23-ամյա ֆրանսիացին վնասվածք է ստացել «Ստրասբուրգի» հետ ընկերական խաղի ժամանակ (0:3): Ֆուտբոլիստը փոխարինվել է 57-րդ րոպեին։

«Ցավոք, ես ստիպված կլինեմ որոշ ժամանակ անցկացնել խաղադաշտից դուրս, բայց ոչ երկար: Ամեն ինչ կանեմ, որպեսզի վերադառնամ ավելի ուժեղ, և աջակցեմ թիմակիցներիս»,- ասել է Կոնատեն:

«Լիվերպուլի» առաջին խաղը Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում կկայանա օգոստոսի 6-ին։ Յուրգեն Կլոպի թիմը կհյուրընկալվի «Ֆուլհեմին».