Պաշտոնական. Էդի Հաուն նոր պայմանագիր կնքեց «Նյուքասլի» հետ

«Նյուքասլը» հայտարարել է գլխավոր մարզիչ Էդի Հաուի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։

Հաղորդվում է, որ 44-ամյա մարզիչը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։ Նախորդ պայմանագիրը հաշվարկված էր մինչև 2024 թվականի ամառը։

«Մեծ երջանկություն է իմ ապագան նվիրել այս անհավանական ակումբին։ Ես շատ հպարտ եմ, որ «Նյուքասլի» գլխավոր մարզիչն եմ և վայելում եմ այստեղ անցկացրած յուրաքանչյուր պահը»,- Հոուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Հոուն թիմի գլխավոր մարզիչ է դարձել 2021 թվականի նոյեմբերին։ Նախորդ մրցաշրջանում «Նյուքասլը» Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 12-րդ տեղը։