Միկել Արտետան ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի մասին. «Ցանկանում ենք տիտղոս նվաճել»

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում թիմի նպատակների մասին:

«Պրեմիեր Լիգայում միշտ մեծ մրցակցություն կա, բայց մենք կենտրոնացած ենք մեր նպատակների վրա։ Ցանկանում ենք տիտղոս նվաճել: Կարևոր է միայն վերջնական արդյունքը»,- ասել է մասնագետը։

Հավելենք որ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանը կմեկնարկի այսօր «Քրիստալ Փելաս» – «Արսենալ» խաղով, այն  կմեկնարկի՝ Երևանի ժամանակով 23:00-ին: