Սադիո Մանե. «Եթե խաղանք «Լիվերպուլի» հետ, ապա անպայման կհաղթենք»

Մյունխենի «Բավարիայի» նորեկ, Սադիո Մանեն խոսել է իր նախկին թիմի՝ անգլիական «Լիվերպուլի» հետ հնարավոր հանդիպման մասին:

«Ես ունեմ սիրելի գոլ, որը խփել էի «Բավարիայի» դեմ խաղում: Սակայն դա արդեն անցյալում է։ Այժմ ես նոր ակումբ ունեմ։

Եթե խաղանք «Լիվերպուլի» հետ, ապա անպայման կհաղթենք»,- Մանեի խոսքը հաղորդում է The Mirror-ը:

Հիշեցնենք, որ 30-ամյա Սադիո Մանեն 2016-2022 թվականներին հանդես է եկել «Լիվերպուլում»: