Պաշտոնական. Մարկ Կուկուրելյան «Չելսիի» ֆուտբոլիստ

Անգլիական «Բրայթոնի» իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան միացավ Լոնդոնի «Չելսիին», հայտնում է «ազնվականների» մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 6 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Նախորդ մրցաշրջանում Կուկուրելյան մասնակցել էր 39 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: