«Վեսթ Հեմը» համաձայնեցրել է «Լիլի» ֆուտբոլիստի տեղափոխությունը

«Վեսթ Հեմը» վերջնական համաձայնության է եկել «Լիլի» հետ կիսապաշտպան Ամադու Օնանայի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «մրճահարները» ֆրանսիական ակումբին կվճարեն 33 միլիոն ֆունտ: Սակայն «Վեսթ Հեմն» այժմ պետք է պայմանագրի շուրջ բանակցություններ վարի հենց 20-ամյա բելգիացու հետ, ով նախընտրում է տեղափոխվել «Էվերթոն»: Այդ պատճառով գործարքը դեռ չի ձևակերպվել:

Նախորդ մրցաշրջանում Օնանան «Լիլի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։