«Ֆիորենտինան» ծրագրում է խզել հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ պայմանագիրը

«Ֆիորենտինան» բանակցություններ է վարում հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ պայմանագրի վաղաժամ խզման շուրջ, տեղեկացնում է լրագրող ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Ռուս 31-ամյա ֆուտբոլիստը Ֆլորենցիան ներկայացնող ակումբ է տեղափոխվել 2021 թվականի հունվարին՝ «մանուշակների» հետ կնքելով մինչև 2024 թվականի հունիսը նախատեսված համաձայնագիր։

Ընդհանուր առմամբ, «Ֆիորենտինայի» կազմում Կոկորինը մասնակցել 11 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 216 րոպե: