«Կորինտիանսի» նախագահը հայտարարել է Ռոնալդուին ձեռք բերելու մտադրության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Կորինտիանսի» հետաքրքրության շրջանակում։ Այս մասին հայտնել է բրազիլական ակումբի նախագահ Դյուիլիո Մոնտեյրոն։

«Արդյոք կցանկանա՞յի թիմում տեսնել Ռոնալդուին։ Այո՛  դա այդպես է: Ես երազում եմ այդ մասին: Ես ինձ պարտավորված եմ զգում փորձել այն ամենը, ինչը կարող է ավելի լավ լինել «Կորինտիանսի» համար:

Արդյոք դա աշխատում է, թե ոչ, ես չգիտեմ: Մենք չենք փորձել, նման հնարավորություն չկա։ Բայց մենք լիահույս ենք: Միգուցե ֆուտբոլիստը ցանկանա խաղալ Բրազիլիայում: Ինչու՞ ոչ»,- ասել է ակումբի նախագահը: