Արսեն Վենգեր. «Արսենալը» կապ էր հաստատել Պիկեի և Մեսսիի հետ Ֆաբրեգասի հետ պայմանագիր կնքելիս»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Լիոնել Մեսսիին և Ժերար Պիկեին ձեռք բերելու փորձերի մասին։

«Անկեղծ ասած, մենք կապ հաստատեցինք Մեսսիի և Պիկեի հետ, երբ պայմանագիր էինք կնքում Սեսկ Ֆաբրեգասի հետ: Պիկեն ի վերջո որոշեց տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», Մեսսին մնաց «Բարսելոնայում», իսկ Ֆաբրեգասը որոշեց միանալ մեզ: Այդպես եղավ ամեն ինչ»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը «Բարսելոնայից» «Արսենալ» էր տեղափոխվել 2003 թվականին։