«Լեսթերը» մերժել է «Չելսիի» գերշահավետ առաջարկը

«Լեսթերը» մերժել է «Չելսիի» առաջարկը պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ «ազնվականները» պատրաստ էին 75 միլիոն եվրո վճարել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար: «Աղվեսներն» այդ գումարը քիչ են համարել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին շաբաթական 240 հազար եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել։

Նախորդ մրցաշրջանում Ֆոֆանան Պրեմիեր Լիգայում 7 հանդիպում է անցկացրել «Լեսթերի» կազմում: 2021 թվականի օգոստոսին նա ծանր վնասվածք էր ստացել։