«Մոնցան» շարունակում է հետաքրքրվել Մաուրո Իկարդիով

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին շարունակում է մնալ «Մոնցայի» դիտակետում, որն Ա Սերիայի ուղեգիր է ձեռք բերել և ցանկանում է ուժեղացնել կազմը փորձառու ֆուտբոլիստներով։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Ըստ աղբյուրի՝ Իկարդին իտալական ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի և Ադրիանո Գալիանիի երազանքն է։ Արգենտինացին կարող է վարձավճարով տեղափոխվել «Մոնցա», սակայն իտալացիները ստիպված կլինեն իրենց վրա վերցնել հարձակվողի աշխատավարձի մեծ մասը։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։