Լոնդոնի «Չելսին» թիրախավորել է «Բարսելոնայի» միանգամից երեք ֆուտբոլիստի

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին և, հարձակվողներ Մեմֆիս Դեպային ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին:

Evening Standard-ը հաղորդում է, որ «ազնվականները» շուտով պաշտոնական առաջարկով կդիմեն իսպանական ակումբին:

Վերջերս հաղորդվում էր, որ, «Բարսելոնան» մտադիր է վաճառել Դե Յոնգի տրանսֆերը, եթե նա 50 տոկոսով չկրճատի աշխատավարձը:

Տեղեկություն կա, նաև, որ Օբամեյանգը նույնպես դեմ չէ լքել ակումբը, իսկ Դեպայը դժգոհ է «Բարսելոնայի» ղեկավարության վերաբերմունքից: