Լերոյ Սանեն կարծում է, որ Գվարդիոլան և Նագելսմանը շատ ընդհանրություններ ունեն

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին համեմատել է Պեպ Գվարդիոլայի հետ, ում գլխավորությամբ նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։

«Շատ ընդհանրություններ կան: Պեպն ինձ օգնում էր ամենափոքր դետալների հարցում՝ ասելով, թե ինչպես պետք է դիրքավորվեմ, ինչպես տիրեմ գնդակին, ինչպես այն հասցնեմ ազատ տարածություն: Նագելսմանը ևս հենց այդպիսին է»,- Սանեի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Գերմանացին 2016-2020 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», որտեղից էլ տեղափոխվել է «Բավարիա»։