Ջանլուիջի Դոնարումա. «Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ ՊՍԺ-ում»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կիսվել է ֆրանսիական թիմում երկրորդ մրցաշրջանից ունեցած սպասելիքներով:

«Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը: ՊՍԺ-ն հիանալի ակումբ է, դա անհնար է բացատրել: Այն իմ ընտանիքն է, ես ուրախ եմ, որ այստեղ եմ: Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ ՊՍԺ-ում և պատմություն կերտել այս ակումբի հետ։

Ես գոհ եմ նոր մարզչական շտաբի հետ աշխատանքից։ Գալտիեն ցանկանում է օգտագործել բարձր պրեսինգ, ուստի ես պետք է շատ տարածք փակեմ: Սակայն ես նախկինում խաղացել եմ նման սխեմայով, դա ինձ համար խնդիր չէ»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։