Դե Լիգտ. «Կրիշտիանու Ռոնալուն տուգանայինում խաղացող լավագույն ֆուտբոլիստն է»

Պաշտպան Մատեյս դե Լիգտը, ով այս ամառ «Յուվենտուսից» տեղափոխվեց «Բավարիա», կիսվել է թուրինյան ակումբում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համատեղ աշխատանքի հիշողություններով։

«Նա հիանալի բնավորություն ունի, շատ է խոսում իր թիմակիցների և երիտասարդ ֆուտբոլիստների հետ, միշտ պատրաստ է օգնել: Նա շուտով կդառնա 38 տարեկան, բայց կարծես 24 տարեկան լինի և դեռ գոլեր է խփում: Ռոնալդուով կարելի է միայն հիանալ։

Նա հիանալի աշխատանք կատարեց «Յուվենտուսում», գոլեր խփեց և շատ լավ խաղընկեր էր: Եթե ​​ինձ հարցնեք, թե ով է լավագույն ֆուտբոլիստը տուգանային հրապարակում, ես կասեի Ռոնալդուն։ Միշտ պետք է հետևել նրան, այլապես նա գոլ կխփի»,- Դե Լիգտի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: