Էրիկ տեն Հագը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» տեսնել «Չելսիի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է թիմում տեսնել «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշին, սակայն խնդրի առաջ է կանգնել: Մանկունիացիների ղեկավարությունը չի կիսում հոլանդացի մասնագետի ցանկությունը:

Ինչպես հայտնում է France Football-ը՝ Տեն Հագը որպես առաջնահերթություն է համարում 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն ակումբը կարծում է, որ պետք չէ կիսապաշտպանի ձեռք բերել և արգելափակել է գործարքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» ծրագրում է պայմանագիր կնքել մարոկկացի ֆուտբոլիստի հետ։