«Բարսելոնայի» դարպասապահ Նորբերտո Նետոն մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

«Բարսելոնայի» դարպասապահ Նորբերտո Նետոն մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բորնմութ»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները համաձայն են բաց թողնել 33-ամյա ֆուտբոլիստին, սակայն անգլիական ակումբը դեռ համաձայնության չի եկել նրա հետ պայմանագրի հարցում։ Նետոն առաջիկա օրերին պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։

Դարպասապահը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ Բրազիլացու պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում նա կատալոնացիների կազմում մասնակցել է 4 հանդիպման ու բաց թողել 5 գնդակ։