Լուիս Ալբերտոն ցանկանում է վերադառնալ նախկին ակումբ

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հայտնել է, որ կիսապաշտպան Լուիս Ալբերտոն ցանկանում է կարիերան շարունակել «Սևիլիայում»:

«Լուիս Ալբերտոն ցանկանում է միանալ «Սևիլիային»: Սակայն առայժմ վստահություն չկա, որ նա կհեռանա ակումբից այս ամառ»,- Սարրիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:

Ըստ տեղեկությունների՝ ակումբների միջև բանակցությունները շարունակվում են, բայց դեռ համաձայնություն չկա։

2021/22 մրցաշրջանում իսպանացին «Լացիոյի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։