Ժորդան Վերետուի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ կա

«Մարսելը» մոտ է «Ռոմայի» կիսապաշտպան Ժորդան Վերետուի հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն։

Ըստ աղբյուրի՝ խոսքը տրանսֆերի գնման իրավունքով վարձակալության մասին է։ 29-ամյա ֆուտբոլիստը ևս հետաքրքրված է տեղափոխությամբ, քանի որ նրան անհրաժեշտ է խաղային պրակտիկա՝ 2022 թվականի աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցելու համար: Հռոմեական ակումբում Վերետուն դժվար թե շատ խաղաժամանակ ստանա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը չի մտնում «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծրագրերում։

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռոմայի» կազմում 50 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: