Ժորժինյո Վեյնալդումն առաջիկա օրերին կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը մոտ օրերս կմիանա «Ռոմային»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերի իր էջում՝ ակումբներն ամբողջությամբ համաձայնեցրել են գործարքի պայմանները։

Վեյնալդումը հռոմեական ակումբ կտեղափոխվի վարձավճարով։ Կողմերը ներկայումս ձևակերպում են տեղափոխության համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Տրանսֆերի պաշտոնական հաստատումը սպասվում է առաջիկա օրերին։