«Չելսին» պայմանագիր կնքեց 18-ամյա դարպասապահի հետ

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Չիկագո Ֆայրի» ամերիկացի դարպասապահ Գաբրիել Սլոնինայի տեղափոխության մասին։

Նշվում է, որ կողմերը համաձայնագիր են կնքել 6 տարի ժամկետով։

Պայմանագրի ստորագրումից հետո «Չելսին» դարպասապահին կվերադարձնի «Չիկագո» (վարձավճարով)՝ մրցաշրջանը ՄԼՍ-ում ավարտելու համար։