Պաշտոնական. Բերնդ Լենոն տեղափոխվեց լոնդոնյան մեկ այլ ակումբ (լուսանկար)

«Ֆուլհեմը» հայտարարել է «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

30-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի հետ կնքել է երեքամյա պայմանագիր՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ տեղափոխության արժեքը գնահատվում է 8 միլիոն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսները։

Լենոն «Արսենալ» է տեղափոխվել Լևերկուզենի «Բայերից» 2018 թվականին և լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 125 հանդիպում:

https://twitter.com/FulhamFC/status/1554576522370899969