ՊՍԺ-ն համաձայնեցրել է Ռենատու Սանշեշի տրանսֆերը

«Պարի Սեն Ժերմենը» համաձայնության է եկել «Լիլի» հետ կիսապաշտպան Ռենատու Սանշեշի՝ փարիզյան ակումբ տեղափոխության հարցում։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Տրանսֆերի գումարը կկազմի 15 մլն եվրո։ 24-ամյա ֆուտբոլիստի հետ ՊՍԺ-ի պայմանագրի մանրամասները չեն բացահայտվել։

Բացի փարիզյան ակումբից՝ Սանշեշի տրանսֆերը հավակնում էր գնել նաև «Միլանը», սակայն անձամբ կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել իտալական ակումբ։

Պորտուգալացին «Լիլ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Բավարիայից»: Նա2021 թվականին հաղթել է Լիգա 1-ում Քրիստոֆ Գալտիեի գլխավորությամբ, ով այս ամառ գլխավորեց ՊՍԺ-ն: