Ժոաու Կանսելուն նշել է՝ ով է եղել իր ֆուտբոլային կուռքը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, ով իր մանկության կուռքն է եղել։

«Իմ դիրքում Դանի Ալվեսն իմ կուռքն էր։ Նա լավագույնն է բոլոր առումներով, լավագույնը պատմության մեջ։ Ես նրա խաղի մեծ երկրպագուն եմ»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Blue Moon-ը։

Անցյալ մրցաշրջանում պորտուգալացի պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: