«Ուրարտուն» պայմանագիր է կնքել Գրոզնիի «Ախմատի» դարպասապահի հետ

«Ուրարտուն» հայտարարել է, որ թիմի կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի հետ։

24-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող Գրոզնիի «Ախմատից», որտեղ անցկացրել է 3 մրցաշրջան։

Դարպասապահը հանդես է եկել նաև Տոմսկի «Տոմ» ակումբում, որի կազմում նույնպես հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։