«Տորինոն» վարձակալել է «Ինտերի» պաշտպանին

«Ինտերի» պաշտպան Վալենտինո Լազարոն նոր մրցաշրջանում հանդես կգա «Տորինոյի» կազմում։

Թուրինյան ակումբը հայտարարել է 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության մասին՝ տրանսֆերը հետագայում գնելու հնարավորությամբ։

Նախորդ մրցաշրջանում Լազարոն վարձավճարով հանդես է եկել «Բենֆիկայի» կազմում և բոլոր մրցաշարերում «արծիվների» կազմում անցկացրած 29 խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։